Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Ձեդոյի ու Բաբոյի արձանը ՀՀ ում նորից կառուցելու մասին

Ձեդոյի ու Բաբոյի արձանը ՀՀ ում նորից կառուցելու մասին
13.12.2023 | 18:33

Ինչ-որ մեկը նամակ է գրել ԿԳՄՍ-ին ու ստացել դրական եզրակացություն և այդ նամակը տարածվում է համացանցում։

1. Արձանի այլ տեղում ու նոր տարբերակը կառուցելը հեղինակային իրավունքի խախտում է։

2. Արձանի կրկնությունը այլ միջավայրում ժամանակից, իրականությունից դուրս է և արդյունքում չի կարող ունենալ երբեմնի նշանակությունը։

Արցախում այն խորհրդանիշ էր, բայց Գորիսում այն իր նշանակությունը կորցնում է։

Եթե Արցախում այն կյանքի ու հարատևության խորհրդանիշ էր, այլ տեղում կդառնա Արցախի անկման խորհրդանիշ, ինչը հակասում է և հեղինակի մտահղացմանը, և հասարակության ընկալմանը։

3. Հուշարձանի կրկնությունը կատարվում է բացառիկ դեպքերում, մասնագիտական կամ հատուկ կազմված խորհրդի առաջարկով ու հանրության համաձայնությամբ։

4.Հեղինակի որդին կողմ չէ այս ձեռնարկին և ի հաստատումն ասվածի, կարող եք դիմել Ашот Багдасарян ին, Սերգեյ Իվանիչի որդուն։

5. Երկրորդ տարբերակը կառուցելը թույլ կտա Բաքվին առաջինի հետ վարվել ինչպես կամենա։ Առաջինը կկորցնի իր արժեքը։

6. Եթե անգամ որոշվում է, որ պետք է կառուցվի երկրորդ տարբերակը` բացի ծավալային պատկերը ստանալուց, պետք է գունային կրկնություն անել, քանի որ Ձեդոն ու Բաբոն կառուցված են ոչ միասեռ տուֆից և գույնի, ծավալի ու գաղափարի համադրությամբ են ընկալվում, որպես Ձեդո ու Բաբո։

Հասկանալով հանրության զգացմունքային տրամադրությունները, խնդրի կարևորությունը, առաջարկում ենք առաջնորդվել մասնագիտական հանրության կողմից խնդրի շուրջ լայն քննարկման արդյունքներով։

National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարան

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2928

Մեկնաբանություններ